Պապիկյանը հրաժարվեց Շոյգուի և մյուս նախարարների հետ հանդիպումից․ ՀԱՊԿ-ՀՀ հակասությունը խորանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
Բոլորը

Հայաստանի պաշտպանության նախարարը հրաժարվել է մասնակցել այսօր Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Factor TV-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը չպարզաբանեց, թե որն է նման որոշման պատճառը։

Եվ մինչ ռազմական գերատեսչությունից պատճառների մասին լռում են, Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարում է՝ Սուրեն Պապիկյանի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ։

Բելառուսի մայրաքաղաքում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների մասնակցությամբ նիստին քննարկվել են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։ Նախարար Պապիկյանի փոխարեն Մինսկ է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Հայաստան-ՀԱՊԿ խորացող հակասության ֆոնին այսօրվա նիստում Սերգեյ Շոյգուն կարևորել է ՀԱՊԿ օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցությունը։

Վարչապետ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսին ասել էր, թե Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի։ Ղրղզստանում սպասվող այդ զորավարժություններն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, ինչից Երևանը հրաժարվեց։ Ավելի ուշ հայկական կողմը հրաժարվեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Մինչ այդ էլ՝ 2022-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում էր ռազմական աջակցություն և քաղաքական գնահատական, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը այդպես էլ չստացավ։ Դրանից հետո հայկական կողմն ամենաբարձր մակարդակով մինչ օրս պարբերաբար խոսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի մասին։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը հետևել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկացուցչի արձագանքը։ Մոսկվայից, ըստ էության, զգուշացրել են՝ եթե առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը հանելու գաղափարը, ապա պետք է գիտակցել դրանից բխող սպառնալիքը։

Հայաստանը հրաժարվում է նաև ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումից։ Այսօրվա նիստում Սերգեյ Շոյգուն կրկին պնդել է տարածաշրջան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ հերթական անգամ մեղադրելով Արևմուտքին Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու փորձերի մեջ։ Ըստ Շոյգուի՝ դրա օրինակը ԵՄ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում։

Հայկական կողմը նշում է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում չի գործում այն պատճառով, որ չի մատնանշում՝ որն է Հայաստանի՝ իր պատկերացած տարածքը։ Երբ ՀԱՊԿ-ն այդ մասին հստակ խոսի, խնդիրների 90 տոկոսը, ըստ Փաշինյանի, կվերանա։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը թեև խոստովանում է՝ իրենք ևս ՀԱՊԿ-ից  գործողություններ են ակնկալում, բայց այդ կառույցի դեմ ուղղված Հայաստանի իշխանության հայտարարությունները խիստ վտանգավոր է համարում։

Հավելենք, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդն այսօրվա նիստին հաստատել է կազմակերպության կառավարման մարմինների և հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստման ծրագիրը 2024 թվականի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան