Փաշինյանը Պուտինի շքերթին մասնակցեց, ՀՀ-ին լավ եղա՞վ․ Ադրբեջանը հարձակվեց, ՌԴ-ն ձայն չհանեց. Արթուր Կոխլիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Հայերի միության նախագահ Արթուր Կոխլիկյանը Factor TV-ին տված հարցազրույցում խոսել է ՀՀ իշխանության կողմից ուկրաինահայ համայնքի նկատմամբ առկա վերաբերմունքի և գործակցության մասին՝ դրանք գնահատելով ոչ բավարար։

Ըստ նրա՝ Ադրբեջանը մեծ ֆինանսներ է հատկացնում ադրբեջանական համայնք «ստեղծելու» նպատակով, նաև պրոպագանդայի միջոցով հակաքարոզ է տանում Հայաստանի դեմ։ Դրան պատասխանում է միայն հայկական համայնքը՝ չունենալով Հայաստանի կառավարության աջակցությունը։

Արթուր Կոխլիկյանն ավելորդ զգուշավորություն է նկատում ՀՀ իշխանությունների քայլերում Կրեմլի հանդեպ, որոնք, նրա գնահատմամբ, չեն նպաստում նաև Հայաստան պետությանը։

«ՌԴ-ն մայիսի 8-ին ուժգին հրթիռակոծեց Ուկրաինան, բայց մենք տեսանք, որ մյուս օրը Փաշինյանը Պուտինի կողքին կանգնած էր, ՀՀ-ին լավ եղա՞վ դրանից։ Այո, Փաշինյանը Պուտինի կազմակերպած շքերթին մասնակցեց, քիչ անց Ադրբեջանը հարձակվեց, ՌԴ-ն ձայն չհանեց Բաքվի դեմ։ Ուկրաինայի վիճակն ավելի լավ է, քան Հայաստանի․ մենք այսօր այստեղ ուժեղ բանակով պաշտպանվում ենք Ռուսաստանի հարձակումներից, իսկ ՀՀ-ն մնաց ՌԴ-ի հետ, հող է կորցնում»,- ասաց Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Հայերի միության նախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան