ԵՏՄ երկրներին դժվար կլինի հասնել ՀՀ-ին․ Պուտինը շնորհակալություն հայտնեց «դեռևս ԵՏՄ անդամ չհանդիսացող» հյուրերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանին, որի ՀՆԱ-ի աճը գերազանցել է 12%-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի մեկնարկին ունեցած ելույթում։

Պուտինի խոսքով՝ ԵՏՄ երկրները համատեղ կձգտեն ասոցացման շրջանակում հասնել զարգացման նույնքան բարձր մակարդակի։

«Դե՝ մեզ համար դժվար կլինի հասնել Հայաստանին, մենք այսօր արդեն հայտարարել ենք այդ մասին, ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 12 տոկոս։ Սա շատ բարձր է, լուրջ ցուցանիշ է»,- ասել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ ՌԴ նախագահը, անդրադառնալով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերին, համաձայնել էր, որ ԵՏՄ-ում «Հայաստանը հիմնական շահառուն է», քանի որ «Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը»։

Իր ելույթի ավարտին Պուտինը շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցող հյուրերի, որոնք «դեռևս միության անդամ չեն»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ անձամբ ներկա է ԵՏՄ խորհրդի նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան