ԵՏՄ-ի շրջանակում արդեն տեղի է ունեցել ապադոլարացում․ Օվերչուկ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԵՏՄ-ի ներսում իրականացվող առևտրում արդեն տեղի է ունեցել ապադոլարացում։ Այս մասին Մոսկվայում ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է BelTA-ն։

Պատասխանելով հարցին՝ իրատեսակա՞ն է, արդյոք, հրաժարվել ամերիկյան դոլարից, ՌԴ փոխվարչապետն ասել է. «Դուք գիտեք, թե որքա՞ն կապրի դոլարը։ Մենք մեր առաջ դոլարի ապրել-չապրելու խնդիր չենք դնում։ Սկզբունքորեն դոլարն իր դերը կատարեց։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ մենք դոլարը զենք չենք դարձրել։ Բայց երբ մեզ կտրեցին դոլարից ու եվրոյից, բնականաբար, մենք ձեռքներս ծալած չենք նստի։ Իսկ փոխադարձ հաշվարկների համար այլ արժույթներ ենք փնտրելու։ Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ՝ ԵՏՄ-ի շրջանակում ապրանքների հետ գործարքների 89%-ն իրականացվել է մեր ազգային արժույթներով։ Մարտին այս ցուցանիշն արդեն 90% է եղել»։

Նրա խոսքով՝ վստահաբար կարելի է ասել, որ ԵՏՄ-ի շրջանակում արդեն տեղի է ունեցել ապադոլարացում։

Տաթև Ֆռանգյան