Առաջ Աղվան Վարդանյանն ինձ ասում էր՝ «ողջույն, լուսավո՛ր մարդ»․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ նիստում արձագանքեց ընդդիմությանը, անդրադարձավ պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին։

«Ես ուզում եմ մեկ-երկու դրվագպատմել Աղազարյան Հովիկ և Աղվան Վարդանյան անձերի շփումներից։ Երբ ես Դաշնակցության անդամ էի, պարոն Աղվան Վարդանյանի հետ շփվել ենք, իր մասին շատ լավ կարծիքի էի՝ գրագետ, պատրաստված։ Միգուցե մի քիչ մեծամիտ, դե երևի դա էլ պայմանավորված էր իր ներքին կարողությունների ինքնագնահատականով, այդտեղ սարսափելի բան չկա։

Բայց մի այսպիսի էպիզոդ՝ 1998 թվականին Դաշնակցության գերագույն ժողովն էր ընթանում, ես Հրաչ Սարգսյանի հետ նախագահում էինք այդ ժողովը։ Օրակարգի հարցերից մեկի քննարկման ժամանակ ես և Աղվան Վարդանյանը նույն կարծիքին էինք, մեզնից հետո ելույթ ունեցավ մեր հարգարժան ընկերներից մեկը, որը տրամագծորեն հակառակ կարծիքի էր։ Քննադատեց իմ ելույթը, ես ձայն չհանեցի, հետո քննադատեց Աղվան Վարդանյանի ելույթը։ Ես ընդհատեցի իմ հարգարժան ընկերոջը և խնդրեցի, որ ինքը ներկայացնի իր տեսակետը, ոչ թե քննադատի ընկերոջ ելույթը։ Դրանից հետո ամեն առավոտ, երբ հավաքվում էինք և պետք է ժողովը սկսեցինք, պարոն Աղվան Վարդանյանը գալիս էր և բոլորի ներկայությամբ ինձ ասում էր՝ ողջո՛ւյն, լուսավո՛ր մարդ։

Անցան ժամանակներ, հանգամանքների բերումով էլի շփվում ենք։ Ես՝ որպես էթիկետը պահող, հարգանքը հասկացող մարդ, հանդիպեցի իրեն անցակետում, որ մտնեինք ԱԺ դահլիճ, ես զիջեցի տեղս։ Ասացի՝ անցեք, ինքն ասաց հետևյալը․ «Միայն ձեր դիակի վրայով»։ Դե կարելի է դա համարել Աղվան Վարդանյանի սարկազմով մտքերի շարքից։

Հիմա էլ իմ մասին ասում է՝ «մի մարդ, որը չի հասկանում, թե ինչ է խոսում»»։

Դիմելով Աղվան Վարդանյանին, Աղազարյանը նշեց․ «Ժամանակ ենք ապրել, կյանք ենք ապրել, ի՞նչ տրանսֆորմացիա է տեղի ունեցել Ձեզ մոտ, ի՞նչ տրանսֆորմացիա է տեղի ունեցել ինձ մոտ։ Ինձ մոտ, բացի էն, որ բիձայացել եմ, շատ ուրիշ բաներ տեղի չեն ունեցել․․․
Իսկ Ձեզ մոտ շատ տրանսֆորմացիաներ են եղել, մենք Ձեզ հետ միասին պայքարում էինք ուրիշ բաների համար, դուք հետո այդ ուրիշ բաները ոտնահարեցիք և ձեր անձնականը առաջ քաշեցիք, եկանք հասանք մինչև ծաղկաձորյան դեպքեր, այլ դեպքեր»։

Հովիկ Աղազարյանը հավելեց, որ ԱԺ պատգամավորները չեն կարող խորհրդարան հրավիրել մարդկանց, հետո նրանց վիրավորել։
«Պարո՛ն Աղվան Վարդանյան, ո՞վ է տրանսֆորմացվել, դուք եք տրանսֆորմացվել, դա երևի ձեր անմիջական ղեկավարի ու շրջապատի դրսևորումն է՝ մարդկանց հրավիրել տուն կամ աշխատանքի վայր և հետո պահել ոչ հարգալից վիճակում։ Ինձ մոտ էլ բնական ռեակցիա էր, մի փոքր կոշտ տոնով արձագանքեցի պարոն Արթուր Սարգսյանի պահվածքին, որին երևի բարևած էլ չկամ, չեմ էլ ճանաչում։ Ինչո՞ւ էր այդ ռեակցիան, որովհետև իր ամբողջ ելույթի ժամանակ ինքը լարվածություն էր առաջացնում՝ Արցախն այնտեղ շրջապատված, դուք այստեղ հաց եք ուտում, դատավորներ եք ընտրում»,- հավելեց նա։

Աղազարյանը, դիմելով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, նշեց․ «Երկու խմբակցություն եք, խնդրեմ, Ազգային ժողովի օրակարգ բերեք Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը։

Իմիջիայլոց, Արցախի Հանրապետությունն այսօր աշխարհի ամենաանկախ հանրապետություններից մեկն է։ Բերեք այդ հարցը, իմ կարծիքով, այստեղ դա հավանության չի արժանանա, դուրս եկեք փողոց, հավաքեք ժողովրդին, ներկայացրեք, որ՝ խաբել են ձեզ, սիրելի ժողովուրդ, եկեք հավաքվենք, մեր հայրենիքը փրկենք։

Մի՛ ասեք՝ թող վարչապետը հեռանա, վարչապետն ինստիտուտ է, վարչապետը հո անձ չէ՞, փառք Աստծո, էն անձերից չի, որ «փըխկ» անեն, փախնի։ Ո՞ւր հեռանա, ինքը ժողովուրդ է ներկայացնում։

Կարող է մենք սխալվել ենք, ներողություն, կարող է մենք նաև խաբել ենք, ներկայացրե՛ք ժողովրդին, թող ժողովուրդը հասկանա։ Իսկ նրանք, ովքեր ասում են, թե ժողովուրդը չի հասկանում, ովքեր կարծում եմ, որ հայրենիքի ու պետականության մասին ավելի շատ են մտածում, քան «օտպուսկ» եկած իր զինվոր որդու համար խոհանոցում ճաշ պատրաստող մայրը, ապա, կներեք, թքած ունեմ էդ ձևի մարդկանց վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։