Մոսկվան և Մինսկը Բելառուսում միջուկային զենքի տեղակայման մասին փաստաթղթեր են ստորագրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բելառուսի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանման կարգը բելառուսական տարածքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք որոշում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ պահեստում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանման կարգը»,- ասվում է Բելառուսի ՊՆ հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը Շոյգուն նշել է, որ «ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների ակտիվությունը» Ռուսաստանին և Բելառուսին ստիպում է քայլեր ձեռնարկել։

«Մեր գերագույն հրամանատարների որոշման համաձայն՝ աշխատանքներ են կազմակերպվել Բելառուսի տարածքում ՌԴ ոչ ռազմավարական միջուկային զենքի տեղակայման ուղղությամբ»,- ասել է Սերգեյ Շոյգուն։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Բելառուսի կողմից իրականացվող միջոցառումները «համապատասխանում են գոյություն ունեցող բոլոր միջազգային իրավական պարտավորություններին», և ընդգծել, որ ՌԴ-ն Բելառուսում ոչ ռազմավարական միջուկային զենք տեղակայելով՝ այն չի հանձնում Մինսկին, իսկ միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը և դրա կիրառման որոշումը պետք է կայացնի Մոսկվան։

Իր հերթին, Խրենինը Բելառուսում Ռուսաստանի Դաշնության միջուկային զենքն անվանել է «պատասխան ոչ բարեկամ երկրների ագրեսիվ քաղաքականությանը», ինչը պետք է հիշեցնի «տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման անթույլատրելիության մասին»։

Էմմա Չոբանյան