ԵՏՄ երկրների ղեկավարները Մոսկվայում մասնակցում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Քաղաքականություն
25.05.2023 | 13:21ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում մասնակցում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այն նախագահում է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը։
Մոսկվա ժամանած ԵՏՄ անդամ երկրների այլ ղեկավարների հետ Պուտինը վերանայելու է 2023 թվականին միությունում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման առաջընթացը։
Մոսկվայում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, ինչից հետո նախատեսվում է եռակողմ հանդիպում Փաշինյանի, Պուտինի և Ալիևի միջև։
Տաթև Ֆռանգյան