Տոննայով ոչ թե սպազինությունն են հաշվում, այլ ջարդոնը, ձեր բերածը հենց տոննայով էլ պետք է չափվեր․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
Բոլորը

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած ընտրությունները ընդդիմությունը ներկայացնում է որպես իշխանազավթում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ իր ելույթի ընթացքում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, պարզվում է՝ ընտրությունների ժամանակ ձեր քվեն տվել եք «դաբրոյով»: Ես չգիտեմ, թե ձեզանից ում են զանգահարել պարոն Բլինքենը կամ պարոն Լավրովը և մեզ քվեարկելու «դաբրո» տվել, բայց տիկինը առնվազն դա էր պնդում»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին:
Ինչ վերաբերում է Աշոտյանի այն հայտարարությանը, թե ժամանակին Հայաստան է մտել 50 հազար տոննա զենք, Վահագն Ալեքսանյանը ասաց. «Տոննայով չափում են ջարդոնը, ոչ թե զենքը, բայց ձեր բերած զենքը հենց տոննայով էլ պետք է չափվեր»:
«Ես պատիվ ունեցել եմ ՀՀ զինված ուժերում ծառայելու, և երբ պարոն Սերժ Սարգսյանը նշեց՝ ՀՀ-ն կռվում էր 80-ականների զենքերով, նա ստեց, որովհետև ես մեկ հատ զենք ու տրանսպորտային միջոց չեմ տեսել, որը եղել է արտադրված 80 թվականից հետո»,- նշեց Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է Արցախի ինքնորոշման հետ կապված հարցին, պատգամավորը մանրամասնեց, թե որ թվականին Արցախի հարցի վերաբերյալ ինչ է բանակցվել:

«2001 թվականին Քիվեստում էլ բանակցում են՝ եկեք Արցախը մեզ տվեք, մենք էլ ձեզ Մեղրին տանք, ինչի համար է կարևոր 29․800, որովհետև Մեղրին դրա մեջ է, էստեղ էլ, եթե ինքնորոշման իրավունքը հարգում եք, էլ ի՞նչ Մեղրի եք տալիս՝ բոնո՞ւսով, թե՞ ատկատով։ 2007 թվականին «Մադրիդյան սկզբունքներ»-ով էլ խոսում են, որ պետք է լինեն և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, և՛ ինքնորոշումը, բայց դրա հետ կապված կա մի բաց, որ Արցախում անցկացվելիք հանրաքվեն ցանկացած պարագայում պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։

Սա ներկայացվել է որպես շատ լավ դրական լուծում։ Դրանից հետո՝ 2011-ին, հստակեցված եկել է Կազանը, որը ամենալավ լուծման տարբերակն էր, բայց Ալիևը Կազանին էլ համաձայն չէր։ Եվ 2016-ին ձևավորվեց «Լավրովյան պլանը»։

Ինչն է կարևորը, որ այս ամբողջ բանակցային պրոցեսում 1991 թվականի անկախության հանրաքվեն չկա, գոյություն չունի, և հիմա հարց՝ եթե խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, արդյոք դա չի՞ արտահայտվել 1991 թվականի հանրաքվեով, եթե չէ, էդ դեպքում ի՞նչ է եղել։ Ինչո՞ւ եք թքել ինքնորոշման իրավունքի վրա»,- նշեց Ալեքսանյանը:

«Ասում են՝ 40.000 քառ. կմ-ից ավելի երկու պետություն եղել է։ Բայց դրա մի մասը հանձնելու մասին պարբերաբար բանակցել եք ու այնպես եք բանակցել, որ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից ասել է՝ բանակցային պրոցեսը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում, և, ամենայն հավանականությամբ, Ալիևը չի հրաժարվի պատերազմով հարցը լուծելու իր մտադրություններից:

Այսինքն՝ ժառանգել եք 40.000 քառ կմ, որը կանգնած բանակցային պրոցեսով էր և պատերազմի անմիջական վտանգի առաջ»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով պարբերաբար հնչող այն հայտարարություններին, թե իրենց իշխանությանը հանձնել են 40.000 քառ. կմ-ից ավելի տարածք:

Մանրամասները՝ տեսանյութում։