Կալանքը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում․ ՄԻՊ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
Բոլորը

Հնարովինս պետք է խուսափել կալանաքը որպես խափաման միջոց կիրառելուց։ Կալանքը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Անդրադառնալով մայիսի 20-ին կալանավորված Գայանե Հակոբյանի քրեկան գործին՝ մանասյանը նշեց, որ զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը ծայրահեղ միջոց է եղել, ու այստեղ կա խնդիր։

ՄԻՊ-ը նաև անդրադարձավ քրեակատարողական հիմնարկում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի խցային պայմաններին, որոնք նա խնդրահարույց գնահատեց և որոնք ՀՀ ՄԻՊ գրասենյակը փորձել է շտկել։

«Ես և իմ աշխատակազմը ուշադրության կենտրոնում ենք պահել այդ հարցը․ առաջին պահից սկսած այցելել ենք նրան, ծանոթացել խնդրիներին, փորձել ենք լուծել դրանք։ Այնուհետև, փորձել ենք Աբովյան ՔԿՀ-ում Գայանե Հակոբյանի՝ խցային պայմաների հետ կապված լուծումներ տալ։ Դրանք ոչ թե առանձին անձին վերաբերող, այլ ընդհանուր խնդիրներ են եղել»,- նշեց Մանասյանը։

Այլ մանրամասներ նա չհրապարակեց՝ ընդգծելով, որ Գայանե Հակոբյանի հետ իրենց զրույցները խորհրդապահական բնույթ ունեն, նրանից համաձայնություն չունի և այդ պատճառով չի կարող հապարակել մանրամասներ։

Պաշտպանը նշեց նաև՝ տեղյակ չէ, որ Գայանե Հակոբյանի փաստաբանական թիմը հրաժարվել է նրա պաշտպանությունից։ Հարցին, թե արդյոք նա կդիմի՞ ՀՀ գլխավոր դատախազին՝ փոխելու նրա խափանման միջոցը՝ հաշվի առնելով, որ Գայանե Հակոբյանը զոհվածի մայր է, Անահիտ Մանասյանը պատասխանեց՝ այո։

Նշենք, որ մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Մայիսի 20-ին նրա կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Հակոբյանին։ Նստացույցը դադարեցվեց մայիսի 23-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։