Փաստորեն, թուրքերը մեզ պիտի կադաստրի թուղթ տան մեր երկրում ապրելու համար. Աննա Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Ասում է՝ դե ի՞նչ նոր բան ենք անում որ, ոնց կա, ըտենց էլ անում ենք, առաջ էլ է ըտենց եղել։

Բայց այդպես չի եղել, առաջ Հայաստանում ոչ մեկը չէր դժգոհում, որ իրեն զենք չեն ծախում, ինքը զենք չի կարողանում առնել։
Հայաստանում զենք կար, այդ զենքն առնում բերում էին, այդ զենքը կրակում էր՝ մեզ պաշտպանելու համար։ Առաջ հայկական հողերն օկուպացված ու թուրքին հանձնված չէին։ Ու մինչև Հայաստանում իշխանազավթումը՝ Ալիևն էր ասում, որ ձեռ է քաշել Արցախից, և իրեն ճնշում են։ Բայց հիմա հակառակն է՝ հենց իշխանազավթի պատճառով, հիմա մեզ են ասում, մեզ են ճնշում։ Եվ ճնշում է Ալիևը՝ հենց Շուշիում կանգնած, այն Շուշիում, որն առաջ մերն էր»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Աննա Մկրտչյանի դիտարկմամբ՝ ամեն ինչ ավելի քան հստակ է․ ։ «Այս ամենն այն պատճառով է, որ Հայաստանում իշխանազավթումից հետո հատուկ ձևաչափ է ձևավորվել՝ «նիկոլական ֆորմատը», որը բանավոր պայմանավորվածություններով, թուրքերի հետ ուղիղ բանակցություններով հող տալն է, ճանապարհ, մարդկային կյանքեր տալն է, բանավոր հրահանգներով մեր տղերքին չկրակելու հրաման տալն է, կրակել արգելելն է։

Ու սրանից հետո մեզ ասում են՝ բա ինչո՞ւ այս 29․8 հազար քկմ-ն չեք գովաբանում, որ ուզում ենք պահել։ Մի շատ պարզ պատճառով, որովհետև մինչև իշխանազավթումն ու մինչև ձեր գալն ավելի քան 40 հազար քկմ-ն էր հայկական։ Էս 29․8 հազար քկմ թիվն էլ չգիտենք, թե վերջում ինչքան է կանգնելու։
Այս ամենից հետո երեկ պարզվեց, որ մենք մեր հայրենիքում այլևս տնվոր և քոչվոր ենք։ Մեզ փաստորեն թուրքերը պիտի տան կադաստրի վկայական՝ մեր երկրում ապրելու համար։ Թույլ տվեք առաջ անցնելով ասել, որ հետո միգուցե ամեն մեկս մեր տների համար թուրքերից շինթույլտվություն էլ պիտի ուզենք։ Հետո այդ շինթույլտվությունը չստանալու արդյունքում պարզվելու է, որ ապօրինի պետությունում ենք ապրում։ Էս մարդկանց նպատակը սա է։
Բայց թույլ տվեք ասել, որ ինչքան էլ ինքն ու իր նմանները ջանան, ոչ մեր երկիրն է ապօրինի պետություն դառնալու, և ոչ էլ մենք մեր հայրենիքում՝ քոչվոր»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։