Դատական ակտեր են կայացվում՝ բռնության կանխարգելման դեմ․ իրավապաշտպաններն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված անձանց մասով եղել են դեպքեր, երբ դատարանն անհետաձգելի միջոց կիրառելու որևէ անհրաժեշտություն չի գտել․ սա անթույլատրելի է։ Այս մասին ահազանգում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ «ՀՀ ոստիկանության կողմից կայացված նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանում քննված գործեր» հետազոտության շրջանակում։

Կազմակերպության անցկացրած հետազոտության նպատակն է եղել ՀՀ ոստիկանության կողմից ընտանեկան բռնության դեպքում կիրառված պաշտպանական որոշումների դեմ 2018-2022 թվականների դատական ակտերի ուսումնասիրությունը։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատում է՝ շատ դեպքերում առկա է եղել դատարանի կողմից կողմնակալություն բռնարարի նկատմամբ։

Ըստ հավաքագրված տվյալների՝ շատ հաճախ դատարանում բողոքարկվել են ոստիկանության կողմից կայացված անհետաձգելի որոշումները։

Քննարկման ընթացքում Ներքին գործերի նախարարության ոստիկանական համակարգի ներկայացուցիչը մանրամասնեց՝ ահազանգի ժամանակ իրենք բռնության ենթարկվածներին ուղղորդում են դիմել համապատասխան կենտրոններ։

«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հայրապետյանը, որը տարիներ շարունակ զբաղվել է հատկապես բռնության ենթարկված կանանց իրավունքների պաշտպանությամբ, հակադարձում է ոստիկանության ներկայացուցչին։

«Կանանց աջակցման կենտրոնի» գործադիր տնօրեն Հասմիկ Գևորգյանն էլ ցավով է արձանագրում՝ բռնության դեպքերը շարունակում են աճել, քանի որ ոստիկանից մինչև դատավոր նույն մոտեցումը չունեն խնդրի մասով։

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրեց, որ շատ քննիչներ և դատավորներ վերապատրաստումներ են անցել բռնության թեմայով, սակայն պատկերը շատ փոփոխության չի ենթարկվել։

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանելու նոր համակարգ կգործի։ Բռնարարին ու զոհին միմյանցից հեռու պահելու նպատակով կկիրառվեն էլեկտրոնային հսկողության միջոցներ, բռնարարի ու զոհի ոտքին կամ ձեռքին կամրացվի էլեկտրոնային շղթա։ Թե որքանով այս փոփոխությունը կնվազեցնի բռնության դեպքերը, դեռևս պարզ չէ։ Միայն նախորդ տարվա ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։  122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 126 անձի վերաբերող գործ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան