Ինչո՞ւ ենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ կմ․ ներկայացնում է Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
Բոլորը

Ադրբեջանն ասում է` եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ եթե դուք չեք ճանաչում, որ Ադրբեջանը 86,600 քառակուսի կիլոմետր է, ուրեմն՝ մենք էլ չենք ճանաչում, որ Հայաստանը 29,800 քառակուսի կմ է: Երբ որ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է Հայաստանի վրա ու միջազգային հանրության հետ մենք երկխոսություն ենք ունենում, նրանք էլ ասում են` Հայաստանն էլ մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, ինքն էլ մեր վրա է հարձակվել կամ հարձակվում»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով` եթե չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու եթե նա հարձակվի մեր վրա, ՀԱՊԿ-ը կգա ու կկանգնի մեր կողքը:

«ՀԱՊԿ-ն էլ հարձակումների ժամանակ ասում է` այո, կգամ ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ:
Հիմա մենք պետք է որոշում կայացնենք: Շատ լավ, մենք կարող ենք ասել, որ չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու, մեր կարծիքով, Ադրբեջանը ոչ թե 86,600 քառակուսի կիլոմետր է, այլ՝ 45,7 հազար քառակուսի կիլոմետր, իրենք էլ կասեն` շատ լավ, ուրեմն՝ Հայաստանը ոչ թե 29,800 քառակուսի կմ է, այլ` 8700 քառակուսի կիլոմետր:

Ես, այո, հիմա այս ամբիոնից հայտարարում եմ, որ Հայաստանը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ակնկալում, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց․ «Հիմա նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86,600 քառակուսի կիլոմետր չէ, այլ «-X» թիվ է, միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29, 800 քառակուսի կմ չէ, այլ «-X» ինչ-որ թիվ է․ Ինչ թիվ է, դա էլ կորոշվի նրանից, թե ՀԱՊԿ-ում այդ օրն ինչ տրամադրություն է տիրում»։
Արձագանքելով քննադատություններին՝ վարչապետը պատասխանեց հարցին, թե Հայաստանն ինչու է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ կմ․ «Առաջինը՝ ճանաչել ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, երկրորդը՝ վերահաստատումն է Պրահայում Ալմա Աթայի հռչակագրի, երրորդ քայլը տարածքների կոնկրետ նշագրմամբ փոխադարձ ճանաչումն է Բրյուսելում:
Հաջորդ քայլը՝ պետք է քարտեզի վրա ցույց տանք, որոշենք՝ որ քարտեզն է, որ արտահայտում է այդ տարածքը: Ընդ որում՝ այստեղ էլ ենք մի քիչ կիսաքայլ արել: Այստեղ մենք վերցնում ենք Խորհրդային Միության քարտեզները: Մեր դիրքորոշումն այն է, որ դրա համար հիմք պետք է ծառայեն 1975 թվականի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները, և պիտի ասեմ, ոնց որ թե հիմա կամաց-կամաց սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև միջազգային էլի գործընկերներ սկսում են այդ խոսույթը որդեգրել և օգտագործել, ինչը ես համարում եմ շատ կարևոր»։

Մանրամասները՝ տեսանյութում։