Քըլըչդարօղլուն Էրդողանի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով 1 մլն լիրա փոխհատուցում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայում շարունակվում են քննարկումները իշխող ուժի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոստովանության շուրջ, որ հանրահավաքներում ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի և PKK-Ի հետ կապված տեսանյութը մոնտաժված է եղել։ Այս առիթով Քըլըչդարօղլուն հայց է ներկայացրել Էրդողանի դեմ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ընդդիմության թեկնածուի փաստաբան Ջելալ Չելիքը հայցի վերաբերյալ հայտարարություն է տարածել Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է, որ հայց են ներկայացրել՝ Էրդողանին պատասխանատվության կանչելու մոնտաժված հոլովակի համար։

«Այս անգամ մենք ուշադրություն չդարձրինք Էրդողանի արժեքին, մենք դատարան դիմեցինք նրա անձի արժեքը գերազանցող՝ 1 միլիոն լիրայի պահանջով։ Այն պատրաստվում ենք բաժանել մեր նահատակների երեխաներին՝ որպես կրթաթոշակ»,- գրել է նա։

Հավելենք, որ մոնտաժված տեսանյութը ցուցադրվել էր Էրդողանի՝ մայիսի 7-ին Ստամբուլում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ։

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին։

Էմմա Չոբանյան