Կովը եթե ցրտին չի դիմանում, ուրեմն կով չի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհում, որտեղ որ կա կով, գոմ տաքացնելու հասկացություն գոյություն չունի․ կլինի դա հյուսիսում, թե հարավում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ուղղված հարցին:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանը հարց էր ուղղել կաթնամթերքի ու սննդի անվտանգության հետ կապված՝ անդրադառնալով Վահան Քերոբյանի հայտարարությանն այն մասին, թե խոշոր եղջերավոր կենդանիների համար ինչքան ցուրտ պայմաններ, այնքան՝ լավ և որ -20 աստիճանը ավելի լավ է կենդանիների համար, քան +25-ը։

«Ես մոտեցա ամբիոնին, որովհետև այս խոսակցությունը լսելով, հասկացա, որ կովերի ցրտադիմացկունության մասին թեման դառնալու է սոցիալական ցանցերի թիվ մեկ քննարկման թեման։

2018թ-ին, երբ ես արդեն վարչապետ էի, այդ թեմայով մի քննարկում ունեցա ՀՀ-ում գործունեություն ծավալող գյուղատնտեսական ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպության հետ և քննարկում էինք խելացի անասնագոմերի ծրագիրը։
Որպես գյուղում երկար տարիներ ապրած մարդ, երբ հարցր բարձրաձայնեցի, թե անասնագոմերի տաքացման հարցը ոնց է լուծվելու, ասացին՝ ի՞նչ գոմերի տաքացման թեմա։ Աշխարհում, որտեղ կա կով, գոմ տաքացնել հասկացություն գոյություն չունի, կլինի դա հյուսիսում, հարավում, թե արևելքում։

Ես ձեզ երաշխավորում եմ, 21-րդ դարում աշխարհում չկա մի անասնագոմ, որը տաքացվում է։
Եթե կովը ցրտադիմացկուն չէ, ուրեմն կով չէ»,- ասաց Փաշինյանը։ Նա նաև հավելեց՝ այն կովը, որը օրը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով, ինքը կով չէ։ Օրը 10 լիտր կաթ տվող կովը տնտեսապես վնասաբեր է։ Խոշոր եղջերավոր անասունների ջերմությունը բավարար է, որ իրենք իրենց տաքացնեն։

«Ես բարձրացրել են սննդամթերքի անվտանգության թեման, կոնկրետ թթվասերի հետ կապված, բոլոր փաստարկները եղել են նրա մասին, որ պետք չի տնտեսությանը վնասել»,- նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուսական կողմից կաթնամթերքի արտահանման արգելքի պարագայում, անորակ կաթնամթերքը ում երեխաներն են ուտելու:

«Ես էլի հանձնարարականներ եմ տվել, որոնք կիսատ են կատարվել: Այս վերջին իրադարձություններն ինձ դրդում են, որ ես վերադառնամ այն նախնական կարգավիճակին և եթե մեզ պետք է գնալ և ԵԱՏՄ-ում կարգավորումները փոխել, մենք պետք է գնանք և դա կարողանանք անել:
Ես համաձայն եմ, որ սննդի անվտանգության ոլորտում կոմպրոմիսները պետք է չլինեն: Բայց եթե մեկ օրում փակենք, կարող է շատ մեծ խնդիրներ ունենանք ընդհուպ սննդի անվտանգության առումով: Հետևաբար, այո, հարցը լեգիտիմ է, մենք դա պետք է լուծենք, բայց մեկ գործողությունով դա անել հնարավոր չի լինի»,-ասաց վարչապետը:

ՔՊ-ական պտգամավոր Գուրգեն Արսենյանը նաև այլ խնդիր բարձրացրեց՝ նշելով. «Կան հավելումներ, որոնք չպետք է լինեն մեր սննդամթերքի մեջ, բայց օգտագործվում են: Մենք պետք է որոշակի ժամանակ տանք և ասենք՝ էս օրից հետո ՀՀ-ում արգելվում է հավելումների օգտագործումը, որովհետև դա քաղցկեղածին է, դրա հետևանքները շատ թանկ է նստելու: Դա երեխաներն են ուտում և մենք չենք կարող երեխաների հնարավոր մուտացիաները շուտ հասկանալ»:

Ի պատասխան Փաշինյանը նշեց. «2018 թվականին ես վերցրել եմ թթվասերը, ասել եմ՝ ինչ կա սրա մեջ: Ինձ ասել են՝ կաթ չկա, կա սոյայի յուղ, այլ հավելումներ, որոնք մարդու առողջության համար վտանգավոր չեն: Այլ բան, որ դա թթվասեր չէ: Այնպես չէ, որ մենք գիտենք, որ մարդկանց համար վտանգավոր բան են վաճառում, և դա թույլ ենք տալիս։

Ես ասել եմ՝ չպետք է թողնենք, որ վրան գրվի թթվասեր: Մենք պետք է ունենանք թթվասերի ստանդարտ: Դա միայն թթվասերին չի վերաբերում։ Ո՞րն է շամպայն խմիչքը: Դա այն խմիչքն է, որ Շամպայն տարածաշրջանի խաղողից է ստացված: Նույն խնդիրն ունենք կոնյակի հետ, դրա համար պետք է մինչև 2040 թվականը հրաժարվենք դրանից։

Եթե մենք գիտենք որ առողջության համար վտանգավոր բան կա խանութում և չենք կասեցնում, դա հանցագործություն է, բայց կա բան, որ ինքն իր բրենդին չի համապատասխան, ապա մենք պետք է արգելենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։