Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի
Քաղաքականություն
24.05.2023 | 17:34Ճապոնիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն երկրում քննարկվում է Դաշինքի գրասենյակի բացման հարցը։ Այս մասին մայիսի 24-ին կառավարության նիստում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, հայտնում է Reuters-ը։
«Ես տեղյակ չեմ որևէ որոշման մասին (ՆԱՏՕ-ի կողմից Ճապոնիայում Դաշինքի գրասենյակ ստեղծելու վերաբերյալ)»,- ասել է նա։
Նշվում է, որ Կիշիդան նախատեսում է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։
Տաթև Ֆռանգյան