Բայրամովը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և նրան տեղեկացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը տեղեկացրել է Հարավային Կովկասում իրավիճակի մասին, Ադրբեջանի կողմից « տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար ձեռնարկվող քայլերի», այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման մասին։ Նա բողոքել է, որ Հայաստանը, իբր, «սադրանքներ է իրականացնում ու փորձում դանդաղեցնել գործընթացները»։

«Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի հետ համագործակցության հեռանկարները և օրակարգային հիմնական հարցերը, ԵԱՀԿ ԽՎ-ի հնարավոր ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սեդերֆելտն իր հերթին խոսել է նախօրեին Բաքվի կողմից Կովսական կազմակերպված քարոզչական այցի մասին։ Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն նպաստում է խաղաղությանը, կայունությանը, խորհրդարանական դիվանագիտությանը և աշխատում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։

Հավելենք, որ նախօրեին էլ Սեդերֆելտի պատվիրակությունը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Էմմա Չոբանյան