Սա Ալեն Սիմոնյանի «բեսեդկան» չի, բայց նաև ձեր «դուքյանը» չի․ Ալեն Սիմոնյանը՝ Իշխան Սաղաթելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ԱԺ նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հովիկ Աղազարյանին և «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանին նախազգուշացում է հայտարարել՝ կապված ԱԺ-ում այսօրվա միջադեպի հետ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սա կազմակերպված սադրանք էր ու ես շատ ուրախ եմ, որ չտրվեցինք այդ սադրանքին,- նշեց Ալեն Սիմոնյանը։ – Այսօր դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որն այստեղ գրեթե չի հայտնվում, իմ նախկին տեղակալը՝ Իշխան Սաղաթելյանը, որը ԱԺ-ի մասին ասում էր՝ սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ։ Այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ, կամ ձեր հյուրանոցը չէ կամ ձեր հիմնարկները չեն, սա ՀՀ ԱԺ-ն է։

Այդ պատգամավորը հայտնվեց ու սկսեց քաջալերել Արթուր Սարգսյանին, որ գնա «դուխով» ելույթ ունենա ու ինձ համար ակնհայտ դարձավ, որ սադրանք է նախապատրաստվում։ Հետ պարոն Սարգսյանը որոշեց մոտենալ դատավորին, որի իրավունքը ինքը չունի, հետո բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան Հովիկ Աղազրայնի վրա»։

ԱԺ նախագահի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները օգտագործեցին այս առիթը՝ դահլիճ չգալու համար։ «Ինչու, որովհետև այսօր կա հարցուպատասխան ու այստեղ ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու իրենց առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, իրավիճակը լարվի, այստեղ չստացվեց միջանցքում փորձեցին անվտանգության աշխատակիցների հետ այդ իրավիճակը ստանալ։ Ասելիք ու օրակարգ չունեցող ընդդիմությունը մի բան է փորձելու անել՝ մեզ սադրել, խնդրում եմ չտրվել այդ սադրանքներին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց անվտանգության աշխատակիցներին ու խնդրեց՝ համբերատար լինել, չտրվել սադրանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում։