Ֆլորիդայի նահանգապետը կհայտարարի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին՝ դառնալով կուսակցությունում Թրամփի գլխավոր մրցակիցը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը կարող է դառնալ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հաղորդում է Euronews-ը։

Դեսանտիսը մտադիր է 2024 թվականի նախագահական արշավում իր մասնակցության մասին հայտարարել Twitter Spaces հարթակում Իլոն Մասկի հետ զրույցում։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռոն Դեսանտիսն այդպիսով կդառնա ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցներից մեկը Հանրապետական ​​կուսակցության փրայմերիզներում։

Թրամփից բացի՝ իրենց թեկնածությունն առաջադրել են Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին, Արքանզասի նահանգապետ Էյսա Հաթչինսոնն ու ևս հինգ գործիչ։ Հարցումների համաձայն՝ հավանական թեկնածուների ցուցակը գլխավորում է Դոնալդ Թրամփը՝ առաջ անցնելով Դեսանտինսից 38 տոկոսային կետով։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես ավելի վաղ հայտարարել էր 2024 թվականի ընտրություններում իր մասնակցության մասին։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Էմմա Չոբանյան