Հայաստանը կարող է դառնալ  կամուրջ  ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև` նպաստելով  երկխոսությանը. Բաբլոյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Լուրեր

07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին. տեղեկացնում է ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքը:

ԱԺ նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու  ամրապնդմանը:

Երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններում Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:

ԱԺ նախագահը  նշել է, որ Հայաստանը կարող է դառնալ  կամուրջ  ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև` նպաստելով  երկխոսությանը:

Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը  երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման, դաշնակցային հարաբերությունների  ընդլայնման ուղղությամբ:

Դեսպանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի  դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում,  արձանագրել  վերջին տարիների ձեռքբերումները: Այս համատեքստում  Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության և վստահության մթնոլորտում:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստին առնչվող հարցերին, մեր երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: