Գայանե Հակոբյանի աջակիցները դադարեցրել են նստացույցը

Լուրեր

06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զոհված զինծառայողների ծնողները դադարեցնում են ՀՀ կառավարության շենքի դիմաց իրենց նստացույցը։ Այս մասին նրանք հայտարարել են լրագրողների հետ զրույցում։

«Մենք, ծնողներով խորհրդակցելով, որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևը` նստացույցը»,– հայտարարել են ծնողները՝ հավելելով, որ իրենց պայքարն այսքանով չի ավարտվում։

Ավելի վաղ զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի փաստաբանները հայտնել էին, որ դադարեցնում են իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Գայանե Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել մեկամսյա կալանքը։

Նշենք, որ ՔԿ-ն միջնորդել էր երկու ամսով կալանավորել, սակայն դատավորը որոշել է մասնակի բավարարել միջնորդությունը:

Հիշեցնենք նաև, որ միջադեպ էր տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի միջև, որից հետո Փաշինյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Վերջինս հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել:

Ըստ իրավապահների հաղորդագրության՝ երբ նստել է մեքենան, կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից, և տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: գայանե Հակոբյանն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե՝ ոչ:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս է նետվում։ Թե դեպքն ինչպես է եղել և մեքենայի մեջ ինչ խոսակցություն է եղել, այս մասին Գայանե Հակոբյանի տեսակետը մեզ հայտնի չէ։

Factor.am-ի հետ զրույցում Հակոբյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը դիրքորոշում էր հայտնել, որ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի հետ տեղի ունեցածը առևանգում որակվել չի կարող։ Ըստ Մելիքյանի՝ որևէ մեկը չի պնդում, որ Աշոտ Փաշինյանի նկատմամբ եղել է բռնություն, որևէ մեկը չի պնդում, որ Աշոտ Փաշինյանը մեքենան նստել է իր կամքից անկախ,հայտնի է, որ Գայանե Հակոբյանը մեքենայում որևէ միջոց չի ձեռնարկել, որն Աշոտ Փաշինյանին կզրկեր մեքենայից դուրս գալու հնարավորությունից, մեքենայում նրանք եղել են երկուսով, և նման հանգամանքներում Աշոտ Փաշինյանը չէր կարող ընկալել, որ ինքը զրկված է ազատությունից։