Երբ դուք լինեք մեղադրյալի աթոռին, որևէ ճնշման կարիք չի լինելու․ Օհանյանը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

«Տարածաշրջանում ռազմաքաղաքական բարդ իրավիճակի արդյունքում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերից շեղելու համար, ՀՀ իշխանությունների պատվերով, արդեն տևական ժամանակ ընթանում են շինծու դատական դատավարություններ։ Դրանք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումներով»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ինչ-որ առևանգման անհիմն մեղադրանքով կալանավորվում է հանուն հայրենիքի նահատակված զինվորի ծնողը։ Դատավորը բազմիցս խախտում է դատավարական ընթացակարգերը, նյութերին ծանոթանալու ժամկետները, առանց պաշտպանների նիստեր վարելը: Ըստ էության դատավարության ընթացքում ձևավորվել է նաև երրորդ կողմ՝ անպաշտպան կողմը»,- նշեց Օհանյանը։

Նրա կարծիքով՝ քրեական գործերով դատարանները վերածվել են բացառապես խափանման միջոցի հարց քննող մարմինների, որոնք շտապում են բավարարել միջնորդությունը, քանի որ կա հրահանգ, և կա այն կատարողը։

«Երևի հենց այսպիսի դատարան է ցանկանում ու այսպիսի դատարան է պատկերացնում Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ՝ Հայաստանում կա՞ դատավոր, որ կարող է վարչապետի ասածը չանել։

Նույնիսկ օրերի հարցում ենք տեսնում հստակ խայտառակ միտում, մայիսյան հաղթանակների օրը, հաղթանակ ապահովող մարդիկ դատարանում մեղադրյալ կարգավիճակում են, փաստորեն մարդիկ մեղադրվում են հաղթանակի մեջ։ Սա առավելապես ապացուցում է այն հանգամանքը, որ շինծու գործերով հետապնդվում են նաև նրանք, ովքեր իրենց ամենաթանկագինն են կորցրել հայրենիքի պաշտպանության ժամանակ։
Կարիք չկա հիշեցնել բումերանգի էֆեկտի մասին, քանի որ, երբ դուք լինեք մեղադրյալի աթոռին ձեր արաքների համար, ապա որևէ ճնշման, ապօրինության կարիք չի լինի, որովհետև ձեր արարքները, դրանց հետևանքներն ակնհայտ են։ Ոչ ոք չի մոռացվելու»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։