Քաղաքացիները բողոքներ ու առաջարկներ են ներկայացնում․ օգոստոսի 15-ից գազելներ չեն շահագործվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք քանի որ հայտարարել ենք, որ մինչև աշուն բոլոր նոր ձեռք բերված ավտոբուսները մտնելու են շարժակազմ, քաղաքացիների կողմից ստացել ենք առաջարկներ ու բողոքներ, նաև համացանցում կան այդպիսի բողոքներ և առաջարկներ»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Նա առաջարկեց մոտակա ժամանակահատվածում երթուղային ցանցի վերաբերյալ գրաֆիկ կազմել և հրապարակել որևէ աղբյուրում․ «Որպեսզի քաղաքացիները իմանան, թե ինչ տրանսպորտային ցանց է նախատեսվում, և իրենց բողոքները ներկայացնեն ոչ թե օգտվելուց հետո, այլ մինչև օգտվելը»։

Գալջյանը նաև նշեց, որ մայիսին նախատեսված էր առանձնացված գծի առաջին փորձարկում իրականացնել և հետաքրքրվեց, թե դրա հետ կապված ինչ նորություն կա։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Վազգեն Հարությունյանը ի պատասխան նշեց, որ արդեն ժամանակացույց կա կազմված՝ երթուղիների փոփոխման վերաբերյալ․ «Առաջին երթուղիները տեսանելի կլինեն հունիսի 1-ից սկսած։ Վերջին փոփոխությունը կկատարվի օգոստոի 15-ին։ 99 տոկոսով երթուղիների ուղեգծերը չեն փոփոխվել, ուղղակի շահագործումն իրականացվելու է նոր ներկրված ավտոբուսներով։ 24 փոփոխված երթուղիների վերաբերյալ կազմված է հստակ գրաֆիկ-ժամանակացույց։ Տեղեկությունն ամբողջությամբ կարող ենք հրապարակել»։

Մանրամասները՝ տեսանյութում։