ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան վաղն այցելելու է Վրաստան։ Այս մասին հաղորդում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Նշվում է, որ նա Թբիլիսի է ժամանում տարածաշրջանային այցի շրջանակում։ Բացի այդ, Կոլոմինան այցելելու է նաև Հայաստան և Ադրբեջան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոլոմինան ողջունել էր մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։

«Ուրախ ենք լսել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև քառօրյա կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Բանակցություններին և երկխոսությանն այլընտրանք չկա: ՆԱՏՕ-ն աջակցում է իր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել էր Կոլոմինան թվիթերյան իր էջում։

Էմմա Չոբանյան