Սուդանում յոթերորդ զինադադարն է խախտվել

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սուդանում հրադադարի հաստատման յոթերորդ փորձը հերթական անգամ ձախողվել է։ Մարտերը Խարթումում և այլուր շարունակվել են նախորդ գիշերվա զինադադարից հետո, հաղորդում է Euronews-ը։

Չնայած ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ 7-օրյա զինադադարին՝ Սուդանում մարտերը շարունակվել են։ Ականատեսները հայտնել են ավիահարվածների և բախումների մասին մայրաքաղաք Խարթումում և այլ բնակավայրերում:

Նոր զինադադարը պաշտոնապես ուժի մեջ է մտել երկուշաբթի՝ տեղական ժամանակով 21:45-ին։

Հրադադարի մեկնարկից ժամեր առաջ ելույթ ունենալով՝ Սուդանում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆոլկեր Պերտեսը կոչ է արել երկու կողմերին դադարեցնել պայքարը, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի կարիքավորներին, իսկ պատերազմի գոտում արգելափակված խաղաղ բնակիչները կարողանան ապահով հեռանալ:

«Երկու կողմերն էլ ինձ կոչ են անում դատապարտել միմյանց գործողությունները։ Կոչ եմ անում երկու կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության՝ ի շահ Սուդանի և նրա ժողովրդի»,- հայտարարել է Պերտեսը։

Այս զինադադարն արդեն յոթերորդն է հակամարտության սկզբից ի վեր։ Հյուսիսարևելյան Աֆրիկայում մարտերում երկար դադարի հասնելու նախկին փորձերը խախտվել են կամ ձախողվել:

Տաթև Ֆռանգյան