ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանում մարդու իրավունքների խախտման համար

Լուրեր

08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
Բոլորը

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել հինգ անձանց և երկու կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են Իրանում մարդու իրավունքների խախտումների համար։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհուրդը, գրում է Euronews-ը։

Պատժամիջոցների նոր փաթեթը հաջորդում է ԵՄ Խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված նախորդ յոթ փաթեթներին։

Սահմանափակումների ցանկում ներառված են Իրանի ոստիկանության Թեհրանի իրավապահ ուժերի (LEF) ստորաբաժանման հրամանատարը, իր գործունեության համար բանտում հայտնված և արդյունքում մահացած փաստաբան «Մարիե Արվինի գործի» հետ կապված մեկ անձ, Իրանի ոստիկանության ներկայացուցիչ և կիրբերտարածքի գերագույն խորհրդի քարտուղարը։

Պատժամիջոցներ են կիրառվել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներդրումները կառավարելու և վարչակարգի դաժան ճնշումների նպատակով փող տրամադրելու համար պատասխանատու մարմնի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հիմնադրամի և Բասիջ ուսանողական կազմակերպության (SBO) նկատմամբ, որտեղ ուսանողները մարդու իրավունքների խախտումների համար բողոքի ցույցեր էին կազմակերպել, իսկ հետո դարձել են բռնաճնշումների ու մարդու իրավունքների լուրջ խախտումների զոհ, ինչպիսիք են առևանգումներն ու խոշտանգումները։

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցներ են կիրառվել 216 ֆիզիկական և 37 իրավաբանական անձի նկատմամբ։ Սահմանափակիչ միջոցները ներառում են ակտիվների սառեցում, ԵՄ մուտքի արգելք և պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց միջոցներ տրամադրելու արգելք։ Բացի այդ, արգելք է դրվել Իրան սարքավորումների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել ներքին ռեպրեսիաների համար, և սարքավորումներ՝ հեռահաղորդակցության մոնիթորինգի համար։

ԵՄ-ն Իրանին կոչ է արել դադարեցնել ցուցարարների նկատմամբ մահապատիժ սահմանելու և իրագործելու պրակտիկան, վերացնել գոյություն ունեցող մահապատժի դատավճիռները, ապահովել պատշաճ դատավարություն բոլոր ձերբակալվածների համար և դադարեցնել օտարերկրյա քաղաքացիներին քաղաքական շահի համար կալանավորելու պրակտիկան:

Տաթև Ֆռանգյան