Եվրոպայի օրվա տոնակատարության կապակցությամբ ՀՀ-ում ԵՄ դեսպանները հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ
Քաղաքականություն
22.05.2023 | 18:00Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները մայիսի 18-ին շարունակվեցին Սյունիքում: Մարզկենտրոն Կապանում կայացավ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան խորհրդական, զարգացման համագործակցության հարցերով ղեկավար, փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմի մամուլի ճեպազրույցը․ տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից։
Ի հավելում այդ ճեպազրույցին կազմակերպվեց նաև «Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը նվիրված տաղավար մամուլի համար, որտեղ հայտարարություններ/հարցազրույցներ անցկացվեցին «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շուրջ համախմբված ԵՄ անդամ պետությունների դեսպանների/ներկայացուցիչների կողմից։