Ուկրաինական ԶՈՒ-ն մտե՞լ է ՌԴ տարածք․ ինչ են հայտնում ռուսական և ուկրաինական կողմերը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի տարածք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ՌԴ Զինված ուժերը սահմանապահ ծառայության, Ռուսաստանի գվարդիայի և ԱԴԾ-ի հետ միասին ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ հակառակորդին վերացնելու համար»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Մինչ այդ, Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտարարել է, որ ՌԴ Բելգորոդի մարզում «ուկրաինացիների պաշտպանության համար անվտանգության գոտի է ստեղծվում», փոխանցում է Korrespondent-ը։

«Այո՛, այսօր «Ռուսաստանի կամավորական կորպուսը» և «Ռուսաստանի Ազատության լեգեոնը», որը բաղկացած է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, սկսեցին Բելգորոդի շրջանի այս տարածքները, այսպես կոչված, պուտինյան ռեժիմից ազատագրելու և հակառակորդին հետ մղելու գործողությունը, որպեսզի ստեղծեն որոշակի անվտանգության գոտի՝ Ուկրաինայի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- ասել է Յուսովը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բելգորոդի շրջանի իշխանությունները հայտնել էին, որ Գրայվորոնսկի շրջանը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի կրակոցների թիրախում։

Ուկրաինական և ռուսական Telegram ալիքները հայտնել են, որ Ռուսաստանի սահմանին մարտեր են տեղի ունեցել ուկրաինացի մարտիկների հետ։ Մասնավորապես, հաղորդվել է, որ հարձակման է ենթարկվել ռուսական «Գայվորոն» անցակետը։

Տաթև Ֆռանգյան