Բելառուսում ներում է շնորհվել Nexta-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսում ներում է շնորհվել Nexta-ի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին։ Այս մասին լրագրողներին ասել է ինքը՝ Պրոտասևիչը, գրում է Բելառուսի պետական ԲԵԼՏԱ գործակալությունը։

Մայիսի սկզբին Մինսկի դատարանը Պրոտասևիչին դատապարտել է ութ տարվա ազատազրկման։ Լրագրողներն այնուհետև ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ Բելառուսի իշխանությունների հետ համագործակցող Պրոտասևիչին դատարանի դահլիճում կալանքի տակ չեն վերցրել։

Նրա նախկին ընկերուհին՝ Սոֆյա Սապեգան, վեց տարվա ազատազրկման է դատապարտվել է պատիժը կրում է գաղութում։

Պրոտասևիչի գործը սկսվեց սկանդալով՝ այն բանից հետո, երբ 2021 թվականի մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռը հարկադրված վայրէջք կատարեց Մինսկում։ Ինքնաթիռի ուղևորների թվում էին Ռոման Պրոտասևիչը և նրա այն ժամանակվա ընկերուհի Սոֆյա Սապեգան։ Երկուսն էլ բերման են ենթարկվել և ձերբակալվել։

Դրան ի պատասխան՝ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն արգելեցին բելառուսական ինքնաթիռներին թռչել իրենց տարածքով, իսկ եվրոպական ընկերությունների ինքնաթիռները սկսեցին թռչել՝ շրջանցելով Բելառուսը։

Տաթև Ֆռանգյան