Պրիգոժինը հայտարարել է, որ «Վագները» մինչև հունիսի 1-ը դուրս է գալու Բախմուտից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ խմբավորման ստորաբաժանումները «մաքրելու են Բախմուտը» հինգ օրվա ընթացքում, որից հետո մինչև հունիսի 1-ն այն հանձնելու են ՌԴ ՊՆ ստորաբաժանումներին և գնալու են թիկունք՝ վերակազմավորման ու վերազինման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այդ պատճառով մենք չեն գնում Խրոմովո, չենք գնում Իվանովսկոյե, մենք հանձնում ենք մեր դիրքերը և 25-ին լքում ենք մարտական ​​գոտին։ Հունիսի 1-ից «Վագների» որևէ մարտիկ առաջնագծում չի լինելու՝ մինչև մենք կանցնենք վերակազմավորում և վերազինում և լրացուցիչ պատրաստություն»,- ասել է Պրիգոժինը։

Նա հավելել է, որ Խրոմովոն և Իվանովսկոյեն (բնակավայրեր Բախմուտի շրջանում) «գրոհելու են ՌԴ Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները»։

Նշենք, որ շաբաթ «Վագները» հայտարարել էր, թե ամբողջությամբ գրավել է Բախմուտը, սակայն Ուկրաինայի Զինված ուժերը հերքում են դա։ Ուկրաինայի ԶՈՒ արևելյան խմբավորման խոսնակ Սերգեյ Չերևատին էլ BBC-ին ասել է, որ ուկրաինական ուժերը դեռևս մնում են Բախմուտում և մտադիր են պաշտպանել այն։

Էմմա Չոբանյան