Ռուսաստանը տարիներով սպառնալիք է մնալու․ Ավստրիայի ԱԳ նախարար

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ռուսաստանը դեռ երկար տարիներ մնալու է սպառնալիք: Ուստի Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության արևմտյան երաշխիքներ։ Այս մասին հայտարարել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավստրիայի ԱԳ նախարարը, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ մինչև ընթացիկ տասնամյակի ավարտը Ռուսաստանում քաղաքական ղեկավարությունը դժվար թե փոխվի։

«Ես չեմ ելնում նրանից, որ Ռուսաստանում քաղաքական համակարգն ու քաղաքական ղեկավարությունն այս տասնամյակի ավարտին էական կփոխվի։ Մենք պետք է ապրենք նրանով, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ մնալու են խաթարված, քանի որ բացակայում է ամենակարևորը կապիտալը՝ վստահությունը»,- ասել է նա։

Շալենբերգը նշել է, որ իր գնահատմամբ՝ Արևմուտքը, ներառյալ՝ Ուկրաինան, ապագայում չեն կարող հույսը դնել այն բանի վրա, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու տարբեր պայմանագրերի։ Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է հաստատակամություն դրսևորի Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարած ռուսներին հետապնդելու հարցում, ինչպես նաև «քաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցում ռազմական հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության համար»:

Միաժամանակ, ավստրիացի պաշտոնյան նշել է, որ չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին և Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներին, Ավստրիայի կառավարությունը շարունակում է Մոսկվայի հետ հաղորդակցվել ոչ պաշտոնական ուղիներով։

«Արևմուտքը պետք է շարունակի խոսել Ռուսաստանի հետ, դա անում է նաև ԱՄՆ վարչակազմը։ Մենք գլոբալ պատասխանատվություն ենք կրում։ Ռուսաստանը չի վերացել աշխարհի քարտեզից»,- հավելել է Ավստրիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան