Հունաստանի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել իշխող պահպանողական «Նոր դեմոկրատիա» (ND) կուսակցությունը։ Ինչպես հայտնել է երկրի ՆԳՆ-ն, Հունաստանի ներկայիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կուսակցությունը կարողացել է ստանալ ընտրողների 40,8%-ի աջակցությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

 

Սակայն սա բավարար չէ ND-ին ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Ավելի վաղ Միցոտակիսը հայտարարել էր, որ մտադիր չէ կոալիցիա կազմել այլ կուսակցությունների հետ։ Եթե նա չփոխի իր որոշումը, նոր ընտրություններ կնշանակվեն հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։

Հունաստանի խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղում, ըստ քվեարկության նախնական արդյունքների, գլխավոր ընդդիմադիր ասոցիացիան է՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած ձախ-արմատական ուժերի կոալիցիան (SYRIZA) 20,1% ձայնով։
Համահունական սոցիալիստական շարժումը (PASOK) ձայների քանակով երրորդ տեղում է։