Իռլանդիայում ներկայացվել են Հայաստանում արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

ՀՀ ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետ, Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմի (ARM EMT) ղեկավար Արմեն Մելքոնյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ավետիս Ավետիսյանը մասնակցել են Իռլանդիայում «Աղետների և անհետաձգելի բուժօգնության համաշխարհային միության (WADEM) կազմակերպած «Աղետների և արտակարգ իրավիճակների բժշկության 22-րդ համաժողովին». այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Միջոցառումը համախմբել է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ոլորտի փորձագետների ամբողջ աշխարհից՝ կիսվելու աղետների բժշկության, արտակարգ իրավիճակների կառավարման և բարդ հումանիտար ճգնաժամերի շրջանակում կուտակած լավագույն փորձով և գիտելիքներով:

Նիստին Արմեն Մելքոնյանը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Հայաստանում ներկայում ձևավորման փուլում գտնվող Արագ արձագանքման բժշկական թիմի ստեղծման աշխատանքները:

«Համավարակն ու բնական աղետների սրումը` մի կողմից, պատերազմներն ու ռազմական գործողությունները` մյուս կողմից, ցույց տվեցին, որ մեր օրերում աղետներին դիմակայելու պատրաստվածությունն ավելի ու ավելի է կարևորվում, որտեղ համաշխարհային համերաշխությունը կարելի է համարել որպես մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներին դիմակայելու հիմնաքարերից մեկը:

Գիտակցելով երկրում արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու կարևորությունն ու դերը՝ Առողջապահության նախարարությունը ձեռնարկել է միջազգային որակավորում ունեցող արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու նախաձեռնություն, որը կնպաստի առաջնահերթ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և, ըստ անհրաժեշտության, միջազգային հարթակում մարդասիրական առաքելությունների ժամանակ աղետների և արտակարգ իրավիճակների ռիսկերի հնարավոր կրճատմանը»,-ասել է Մելքոնյանը:

Հանդիպման երկրորդ և երրորդ օրերին հայկական պատվիրակության անդամները, ընդգծելով ոլորտի մարտահրավերներին դիմակայունության տեսանկյունից համախմբվածության կարևորությունը, երկկողմ ձևաչափով հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի և այլ երկրների պատվիրակությունների հետ, քննարկել են աղետների բժշկության, արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահության ոլորտի գործուն դերակատարությանն առնչվող տարաբնույթ հարցեր:

Տարբեր երկրների Արագ արձագանքման բժշկական թիմերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համատեղ օրակարգի ձևավորմամբ և համագործակցության ճանապարհային քարտեզի մշակմամբ ոլորտում ակտիվացնել և խորացնել փոխշփումները:

Համաժողովին ներկա են եղել նաև հայտնի համալսարաններում աղետների բժշկության և արտակարգ իրավիճակների բնագավառում անվանի պրոֆեսորներ, փորձագետներ, որոնց հետ ծավալվեցին ոլորտի զարգացմանը միտված քննարկումներ:

«Անկախ նրանից` ինչպիսի արտակարգ իրավիճակում կհայտնվեն երկրները, մի բան հաստատ է՝ մերօրյա խիստ փոխկապակցված աշխարհում ոչ մի երկիր չի կարող միայնակ գլոբալ լուծում տալ և դիմակայել առկա մարտահրավերներին»,- հանդիպումներից մեկի ժամանակ նշել է Արմեն Մելքոնյանը: