Եռակողմ հուշագիր՝ միտված Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սեղանի ֆուտբոլի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների միջև կնքվել է եռակողմ հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում մարզաձևի զարգացման ու մասսայականացման․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանը: Այն էլեկտրոնային եղանակով կստորագրի նաև մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆարիդ Լունիսը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ հուշագրի կնքումը կնպաստի մարզաձևի զարգացմանն ու նոր նախագծեր իրականացնելու ավելի լայն հնարավորություններ կընձեռի:

«Սեղանի ֆուտբոլը զարգացող մարզաձև է, իսկ դա նշանակում է՝ պետք է այն պահենք ուշադրության կենտրոնում: Ճիշտ է՝ այն օլիմպիական մարզաձև չէ, բայց հատկապես դպրոցահասակ երեխաների համար ֆիզիկական ակտիվության ապահովման լավ այլընտրանք է»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ փաստելով, որ պետությունն աջակցում է մարզաձևի՝ դպրոցահասակ երեխաների շրջանում մասսայականացման գաղափարին:

Կողմերը տեսակապով զրուցել են նաև Սեղանի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆարիդ Լունիսի հետ: Վերջինս փաստել է՝ Հայաստանում մարզաձևի զարգացման լուրջ հեռանկարներ կան: Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների խոսքով՝ պետության աջակցությունը զգալը շատ կարևոր է մարզաձևի հետագա զարգացման ճանապարհին:

Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանի խոսքով՝ ամենակարևոր նախագծերից մեկը «100 ֆուտբոլի սեղան դպրոցներին» ծրագիրն է, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մարզաձևով զբաղվելու հնարավորությունների ապահովումը՝ հատուկ սեղանների միջոցով:

«100 ֆուտբոլի սեղան դպրոցներին» նախագիծը պիլոտային ծրագիր է, որը միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ իրականացվելու է 10 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:

«Նպատակն այն է, որ երեխաներն ավելի քիչ զբաղվեն հեռախոսներով և ֆիզիկապես ակտիվ լինեն: Ծրագրի շրջանակում Երևանի և մարզերի դպրոցներում անվճար հիմունքներով կտեղադրվեն ֆուտբոլի 100 սեղաններ, որոնցով երեխաները կխաղան դասամիջոցներին կամ դասերից հետո: Հաջորդ քայլն այդ դպրոցներում խմբակների հիմնումն է, իսկ ֆեդերացիան տրամադրելու է լավագույն մարզիկներին ու մարզիչներին՝ երեխաների հետ աշխատելու նպատակով»,- ասում է Գոռ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ մարզաձևը Հայաստանում բավական մեծ տարածում ունի. կազմակերպվում են նաև ներքին առաջնություններ, միջազգային մրցաշարեր: Ապագայի հետ կապված ծրագրերն էլ շատ հավակնոտ են:

«Մեզ մի քանի քայլ է բաժանում սեղանի ֆուտբոլի աշխարհի խաղերը Հայաստանում ընդունելուց: Արդեն իսկ միջազգային մրցաշար ենք կազմակերպել ու ամեն տարի նախատեսում ենք 6-7 մեծ մրցաշար անցկացնել մեր երկրում: Նախորդ երկու տարիներին մեր հավաքականները մասնակցել են Եվրոպայի ու աշխարհի խաղերին: Վստահ եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք հասնել մեր առջև դրված նպատակներին»,- նշում է Գոռ Ավետիսյանը:

Ֆեդերացիայի ներկայացուցիչների խոսքով՝ սեղանի ֆուտբոլով կարող են զբաղվել բոլորը՝ առանց տարիքային, սեռային և ֆիզիկական կարողությունների սահմանափակման:

«Սա այն սպորտն է, որը նաև ժամանցային բաղադրիչ է պարունակում և մարդկային ջերմ ու ընկերական հարաբերություն է ձևավորում նաև միջազգային հարթակներում»,- եզրափակում է ֆեդերացիայի նախագահը:

Սեղանի ֆուտբոլը Հայաստանում տարածվել է 2014 թվականից. անցկացվել են մրցաշարեր, և ավելի շատ մարդիկ են սկսել զբաղվել այդ մարզաձևով՝ հող նախապատրաստելով ֆեդերացիայի հիմնադրման համար, որը տեղի է ունեցել 2019 թվականին: