Օպտիմալացման արդյունքում ՆԳ նախարարությունում կկրճատվի 629 հաստիք

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հաստիքների թվաքանակը․ օպտիմալացման, գործառույթների կրկնակիության բացառման արդյունքում կկրճատվի 629 հաստիք:

Ներքին գործերի նախարարությանը վերապահված գործառույթները ներկայումս ՆԳՆ նախնական հաստիքացուցակի և ենթակա կառույցների կողմից իրականացվում են ընդհանուր՝ 2728 հաստիքով, որոնցից` ՆԳ նախարարություն՝ 15, Ոստիկանություն՝ 2070, Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 361, Փրկարար ծառայություն՝ 268, իսկ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ 14 հաստիք։

Որոշման ընդունմամբ նշված գործառույթները կիրականացվեն 2099 հաստիքով, ինչի արդյունքում կտնտեսվի 629 հաստիք:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն օրենքի ուժով գործում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմում որպես անձնագրերի և վիզաների վարչություն։ Այսպիսով՝ Ոստիկանությունից կրճատվել է 532 հաստիք։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ կրճատումները կիրականացվեն ՆԳ նախարարության կադրային համալրմանը զուգահեռ։

Նշենք նաև, որ այս փոփոխությունը վերաբերում է ՆԳ նախարարության գործառույթներին, իսկ առանձին ծառայություններով ևս առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ։