Անկախ նրանից ՝ բանակցությունները տեղի կունենան Առլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, մեր աջակցությունը կշարունակվի․ Պետդեպի խոսնակ

Լուրեր

08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Մայիսի 25-ին Մոսկվայում նախատեսվում է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում։ Այս մասին մայիսի 18-ի կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսական կողմից ստացել ենք արդեն առաջարկ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ բաձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը»,- ասել է Փաշինյանը:

Չնայած Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի ճնշմանը՝ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը ողջունել է առաջնորդների միջև նոր բանակցությունները:

«Մենք կարծում ենք, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները չափազանց կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք տեղի են ունենում», – ասել է նա լրագրողներին Վաշինգտոնում:

«Անկախ նրանից՝ դրանք տեղի կունենան Առլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, մեր աջակցությունը (այդ ջանքերին-խմբ․) կշարունակվի», – ասել է նա:

Հիշեցնենք՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում: Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնել է արդեն Մոսկվա:

Հավելենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ  հանդիպումը։ Մայիսի 1-4-ն էլ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ բանակցություններ էին տեղի ունեցել  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։