Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացը. 420 շահառուների համար կհատկացվի 300 մլն դրամ

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացը:

Հիմնավորման համաձայն՝ 2022 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն փաստացի աջակցություն է ստացել 3,088 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ:

Դա պայմանավորված է ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով։ Այսինքն, հաշվի առնելով 2022 թ. ցուցանիշը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում ոչ միայն նոր դիմող շահառուները, այլ նաև նախորդ տարիներին ծրագրում ընդգրկվածները, 2023 թ-ին բյուջեով նախատեսված 1,2 մլրդ դրամից բացի կպահանջվի առնվազն 1,2 մլրդ դրամ։ 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ աջակցություն է ստացել 497 շահառու, որից 70-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (65,961,594 դրամ), 166-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (9,104,420 դրամ), 261-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (247,622,284 դրամ)։ Վերոնշյալ 355 շահառուներից շուրջ 200-ի դիմումները ստացված են եղել 2022 թվականի դեկտեմբերի 15-ից հետո, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թ. համար նախատեսված ֆինանսական միջոցները բավարար չեն եղել, վճարումներն իրականացվել են 2023 թ. համար նախատեսված բյուջեից։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. առաջին եռամսյակում դիմած, բայց դեռևս աջակցություն չստացած շուրջ 420 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 300 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ծրագիրն ընդունվել է 2020 թվականին. ծրագրով երեխայի ծննդյան դեպքում բնակարանի ձեռքբերման համար ընտանիքին ցուցաբերվում է աջակցություն: «Պետական բյուջեով ըստ եռամսյակների նախատեսված գումարն սպառվել է, որովհետև մեր կանխատեսումից ավելի շատ երեխաներ են ծնվել, ինչը շատ ուրախալի է»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է վիճակագրական թվեր. 2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմում է 11 հազար 926, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1401-ով, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 532-ով, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1469-ով, 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1415-ով, 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1180-ով: «Սրանք շատ ուրախալի թվեր են, և, իհարկե, մենք հույս ունենք, համոզված էլ ենք նաև, որ մեր իրականացրած ծրագրերի շնորհիվ է սա տեղի ունենում»,-նշել է վարչապետը: