Նոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ Twitter-ը Թուրքիայի ընտրություններից առաջ դիրքորոշում է ընդունել հօգուտ Էրդողանի կառավարության

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մայիսի 14-ին Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ Twitter-ը հայտարարել էր, որ երկրում արգելափակվել է մուտքը դեպի կառավարության բուռն քննադատներին պատկանող օգտահաշիվներ, և որ դա արվել է երկրում սոցցանցի ամբողջական փակումը թույլ չտալու համար, գրում է Nordic Monitor-ը։

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկն արձագանքել է Bloomberg-ի սյունակագիր Մեթյու Իգլեսիասի հաղորդագրությանը, որն ընտրությունների նախօրեին արգելափակման որոշումը որակել էր որպես գրաքննություն։

«Կորցրե՞լ ես ուղեղդ, Իգլեսիաս։ Ընտրությունը Twitter-ն ամբողջությամբ արգելափակելն է կամ որոշ թվիթների հասանելիությունը սահմանափակելը: Ո՞րն ես ուզում»,- գրել էր Մասկը։

Օգտատերերի բացասական արձագանքների հեղեղից հետո նա ստիպված հայտարարել է, որ իրենք կհրապարակեն Թուրքիայի կառավարության կողմից իրենց ուղարկված փաստաթղթերը։ Այնուհետև Twitter-ը հրապարակել է էլեկտրոնային նամակագրություն Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մարմնի (BTK) հետ և դատարանի նախկին որոշումները։

«Մենք ստացանք այն, ինչը կարծում էինք, որ ծառայությունը խափանելու վերջնական սպառնալիք էր՝ մի քանի նման նախազգուշացումներից հետո, և այսպես, որպեսզի Թվիթերը հասանելի մնա ընտրությունների օրերին, քայլեր ձեռնարկեցինք դատարանի որոշմամբ հայտնաբերված չորս օգտահաշվի և 409 թվիթերի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հրապարակված փաստաթղթերը ոչ այլ ինչ են, քան դատական որոշումներ, որոնց լավ ծանոթ են Թուրքիայում սոցիալական ցանցերի օգտատերերը, ուստի դեռևս հայտնի չէ, թե որ պետական պաշտոնյան կամ իշխանության այլ ներկայացուցիչ է սպառնացել ամբողջությամբ փակել սոցիալական ցանցը։

Բոլոր այն օգտահաշիվները, որոնք արգելափակվել են թուրքական կառավարության կողմից վերահսկվող դատարանների որոշումներով, պատկանում են վտարանդի քննադատներին և լրագրողներին, որոնք ստիպված են եղել փախչել Թուրքիայից։

Լրատվամիջոցն էլ ավելի վաղ հայտնել էր, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ծրագրում է մեծացնել իր վերահսկողությունը լրատվական կայքերի և սոցիալական ցանցերի նկատմամբ նոր օրենսդրությամբ, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հոկտեմբերի 14-ին:

Թուրքիայի իշխանությունները սոցցանցերն արգելափակել էին նաև փետրվարի ավերիչ երկրաշարժերից հետո։ Այն բանից հետո, երբ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում ավերած կրկնակի երկրաշարժերից հետո, ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվեց ավելի քան 50,000 մարդ, Twitter-ի և TikTok-ի արգելանք սահմանվեց: Թվիթերն 9.5 ժամ արգելակված է մնացել, չնայած այս հարթակում դեռ փլատակների տակ գտնվող մարդիկ կիսում էին իրենց գտնվելու վայրի մասին տեղեկությունները և կազմակերպվում էին օգնության միջոցառումներ։ Արդյունքում արգելափակման փաստը բուռն արձագանք գտավ, և կառավարությունը ստիպված տեղի տվեց՝ հանելով արգելքը։

Էմմա Չոբանյան