ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է ԵԱՀԿ-ի հետ շփումների զարգացմանն ուղղված ջանքերի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ջանքեր է գործադրում ԵԱՀԿ-ի հետ շփումները զարգացնելու համար։ Այս մասին Մինսկում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ջանքեր են արվում ԵԱՀԿ-ի հետ կապերը վերականգնելու համար, առաջին հերթին՝ ապահովելու ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությունն այս կազմակերպության քաղաքական նշանակալից իրադարձություններին»,- ասել է նա։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ի փոխգործակցությունն Անկախ պետությունների համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ «բեղմնավոր կերպով զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով»։

Հանդիպման շրջանակում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անդամ, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն ասել է, որ բելառուս խորհրդարանականներին, ընդհանուր առմամբ, դեռ հաջողվում է կապեր պահպանել եվրոպացի գործընկերների հետ ԵԱՀԿ-ի շրջանակում։

Տաթև Ֆռանգյան