Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի կրթամշակութային հաստատություններ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ։

Նախարարին ուղեկցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:

ԿԳՄՍ նախարարի առաջին կանգառը Եղվարդ քաղաքի «AV» թատրոն-ստուդիան էր, որը հիմնադրվել է 2022 թ. հոկտեմբերին: Ժաննա Անդրեասյանը նախ շրջել է թատրոնի փոքրիկ տարածքում, ծանոթացել փորձասենյակի և դահլիճի պայմաններին, ապա դիտել «Ամանդա» նորարարական պլաստիկ ներկայացումը, որը շուրջ կես տարի գործող թատրոն-ստուդիայի բեմադրած երկրորդ ներկայացումն էր: Թատրոն-ստուդիայի հիմնադիրներ Անի Վարդանյանի և Վիգեն Թադևոսյանի խոսքերով՝ Եղվարդում թատրոն-ստուդիա ստեղծելու գաղափարի հիմքում ընկած էր համայնքում մշակութային կյանքն առավել աշխուժացնելը, ինչպես նաև պարարվեստի և թատրոնի հետ անմիջական կապ ունեցող տեղի երիտասարդներին բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռելը: Նրանք տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են բեմադրել «Փոքրիկ իշխանը» ներկայացումը:

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել է դպրոցի հիմնակառուցման աշխատանքներին։ Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում․ դպրոցի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին: Շինարարական ընկերության պատասխանատուն ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան՝ սահմանված նորմերի պահպանմամբ։ Դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանը փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, լաբորատորիաններով, մեծ մարզադահլիճով ուսումնական հաստատություն, որը կունենա բարեկարգված, խնամված ու կանաչապատ տարածք և կապահովի որակյալ կրթության համար բարենպաստ կրթական միջավայր:

ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Կաթնաղբյուր բնակավայր, որտեղ ընթանում են հիմնական դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Այստեղ կառուցվում է մոդուլային նոր դպրոց, որի հիմնական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Ժաննա Անդրեասյանը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել դասասենյակների, ապաստարանի, գրադարանի, ճաշարանի, սանհանգույցի, հանդիսության սրահի պայմաններին: Դպրոցը, ըստ շինարարի, շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: