ՌԴ հինգ մարզերում խուզարկություններ են ընթանում ընդդիմադիրների բնակարաններում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի 5 մարզերում խուզարկություններ են անցկացվում ընդդիմադիր քաղաքական գործիչների տանը։ Այս մասին այսօր հայտնել են մի քանի ռուսալեզու Telegram-ալիքներ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«ՕՎԴ-Ինֆո»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ուժայինները գնացել են ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ Միխայիլ Լոբանովի բնակարան։

«Նա գրել է, որ իր տան դուռն են կոտրում, իսկ հետո կապի դուրս չի եկել»,- նշում են իրավապաշտպանները։

Նրանք Լոբանովի մոտ են ուղարկել փաստաբան Տատյանա Օկուշկոյին։

Telegram-ի որոշ ալիքներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց՝ խուզարկությունները կապված են այն բանի հետ, որ Լոբանովը, իբր, մասնակցել է «Ժողովրդական պատգամավորների համագումարին» և հանդիսանում է մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ Իլյա Պոնոմարյովի դաշնակիցը։

112 Telegram-ալիքի տեղեկություններով էլ՝ խուզարկվել են նաև մունիցիպալ քաղաքական գործիչներ Գալինա Ֆիլչենկոյի և Նոդարի Խանանաշվիլիի տները։ Որոշ լրատվամիջոցներ Ֆիլչենկոյին և Խանանաշվիլիին անվանել են «Յաբլոկո» կուսակցության անդամներ։

«Կոմերսանտ» պարբերականն իր հերթին գրում է, որ ուժայինները գնացել են նաև Սանկտ Պետերբուրգի «Ladoga.ru» պորտալի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կալինինի մոտ։

Տաթև Ֆռանգյան

 

 

 

https://t.me/ENews112/13914