Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտն արդեն գերազանցել է ամբողջ 2023 թվականի պլանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը շարունակում է աճել՝ հաշվի առնելով աճող ծախսերը։ Պատերազմական պայմաններում իշխանությունները գրեթե հնարավորություն չունեն կրճատելու ծախսերը։ Որքա՞ն խնայողություններ պետք է արվեն մոտ ապագայում, և արդյո՞ք պահուստները կկարողանան ծածկել աճող բացը, հարցադրում է արել BBC-ի ռուսական ծառայությունը։

Հունվար-ապրիլի արդյունքներով՝ բյուջեի դեֆիցիտը կազմել է ռեկորդային 3,4 տրիլիոն ռուբլի։ Աշնանը իշխանությունները պլանավորել են, որ ամբողջ 2023 թվականի համար բյուջեի դեֆիցիտը զգալիորեն ցածր կլինի 2,9 տրիլիոն ռուբլուց։

Բյուջեի եկամուտները շարունակում են նվազել․ հունվար-ապրիլին դրանք կազմել են 7,8 տրիլիոն ռուբլի, ինչը 22%-ով ցածր է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Նավթագազային եկամուտները նվազել են 52%-ով, իսկ ծախսերը զգալիորեն աճում են։

Մայիսին բյուջեի հետ կապված իրավիճակը որոշակիորեն լավացել է։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ աճի տեմպը դանդաղել է, սակայն հնարավոր է՝ պատճառը երկարօրյա մայիսյան տոներն են։ Բյուջեի դեֆիցիտը, ճիշտ է, ամեն դեպքում կազմում է մի փոքր ավելի, քան 4 տրիլիոն ռուբլին, սակայն ամսվա արդյունքներով կարող է ավելի պակաս լինել, քանի որ եկամուտների մի մասը ստացվում է ամսվա վերջին։

Չորեքշաբթի ՌԴ Ֆինանսների նախարարությունը տևական ժամանակի ընթացքում առաջին անգամ հրապարակել է տվյալներ համախմբված բյուջեի վերաբերյալ. դրանք ամփոփում են դաշնային բյուջեի և մարզերի բյուջեների հետ կապված իրավիճակը: Առայժմ դրանք հասանելի են միայն հունվար և փետրվար ամիսներ համար, սակայն այնտեղ պակասուրդն ավելի մեծ է՝ ավելի քան 6 տրիլիոն ռուբլին։

Դեֆիցիտը ծածկելու համար իշխանություններն օգտագործում են Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները՝ Ռուսաստանի հիմնական պահուստային ֆոնդը։ Ամենայն հավանականությամբ, դրանք կբավականացնեն առաջիկա մի քանի տարիների համար, բայց իշխանությունները կարող են փորձել ավելի երկար ձգձգել դրանք՝ կկրճատեն այլ ծախսեր կամ պարտք կվերցնեն բնակչությունից։

Նույն հսկայական ծախսերը կարող են լինել պատերազմի և պատժամիջոցների ֆոնին ռուսական տնտեսության անսպասելի կայունության պատճառներից մեկը. ճգնաժամը, պարզվեց, շատ ավելի խորն էր, քան կարծում էին տնտեսագետները։ Միգուցե իշխանություններն ուղղակի փողով են հեղեղել նրան։

Տաթև Ֆռանգյան