ՆԳ նախարարն այցելել է Ոստիկանության զորքեր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Ոստիկանության զորքեր։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, եղել Հավերժության պուրակում, որտեղ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառերն են. տեղեկացնում են ՆԳՆոստիկանությունից։

Նույն օրը Ոստիկանության զորքերում տեղի է ունեցել նաև աշխատանքային խորհրդակցություն։

Ներքին գործերի նախարարը ողջունելով ներկաներին՝ խոսել է ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին։ Անդրադառնալով հատկապես Ոստիկանական գվարդիայի կազմավորմանը՝ նա խոսել է ընթացքի, նպատակի և կարևորության մասին։

Վահե Ղազարյանը, ընդգծելով Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հարցը, ներկայացրել է ձեռնարկվող քայլերի մասին։ Այդ ուղղությամբ նա հատկապես շեշտել է ատեստավորման գործընթացի կարևորությունը, ինչի շնորհիվ էապես կբարձրանան ծառայողների աշխատավարձերը։ Քննարկվել են նաև Ոստիկանության զորքերի ծառայողների բարոյահոգեբանական վիճակին, սպառազինությանն ու տեխնիկային վերաբերող հարցեր։
Ավարտին Ներքին գործերի նախարարը Ոստիկանության զորքերի հրամանատարությանը տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։