ԱՄՆ-ն Իսրայելին առաջարկել է համատեղ ծրագիր մշակել Իրանի գործողություններին պատասխանելու համար․ Axios

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ԱՄՆ-ն Իսրայելին նախաձեռնություն է ներկայացրել, որի շրջանակում երկու երկրների զինվորականները կարող են միասին ծրագիր մշակել Իրանի գործողություններին պատասխանելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկյան և իսրայելական իշխանություններում իր անանուն աղբյուրներին։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի քանի շաբաթ առաջ Իսրայելին ծանոթացրել է Իրանի նկատմամբ համատեղ ռազմական պլանավորում իրականացնելու գաղափարը»,- Axios-ին ասել են ԱՄՆ-ի և Իսրայելի վարչակազմերում երեք տեղեկացված անձինք։

Ամերիկյան կողմն ընդգծել է, որ սա աննախադեպ առաջարկ է, որը կհանգեցնի ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության զգալի զարգացման։

Սակայն ամերիկացի աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ «խոսքն Իրանի միջուկային ծրագրին Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ որևէ հարվածի պլանավորման մասին չէ»։

Միևնույն ժամանակ, ըստ Axios-ի, Իսրայելի իշխանությունները կասկածանքով են վերաբերվել ԱՄՆ-ի նախաձեռնությանը՝ կարծելով, որ Վաշինգտոնը փորձում է Իսրայելին զրկել Իրանի, հատկապես՝ նրա միջուկային ծրագրի դեմ գործելու հնարավորությունից, եթե Վաշինգտոնը դեմ լինի նման քայլերի իրականացմանը:

Արդյունքում Իսրայելը չի մերժել Վաշինգտոնի ծրագիրը, սակայն պարզաբանումներ է խնդրել։

Տաթև Ֆռանգյան