Ղրիմում դադարեցվել է Սիմֆերոպոլի և Սևաստոպոլի միջև երկաթուղային հաղորդակցությունը

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Սիմֆերոպոլ-Սևաստոպոլ հատվածում էլեկտրագնացքների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնել է բռնակցված Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։ Նա տեղի ունեցածի պատճառը չի հայտնել, գրում է Meduza-ն։

Ռուսական մի շարք աղբյուրներ ավելի վաղ հայտնել էին, որ Ղրիմի Սիմֆերոպոլի շրջանում՝ Բախչիսարայի մոտ, մայիսի 18-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել երկաթուղու վրա, որի հետևանքով ռելսերից դուրս է եկել հացահատիկով 8 վագոն, 5-ը՝ շրջվել։

Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստի» պետական ​​գործակալությունը ևս հայտնել է, որ Սիմֆերոպոլի մոտակայքում գծերից դուրս է եկել հացահատիկով լի հինգ վագոն։ Գործակալությունը պայթյունի մասին ոչինչ չի հայտնել, սակայն գրել է, որ դեպքը տեղի է ունեցել «երկաթուղային տրանսպորտի աշխատանքին չլիազորված անձանց միջամտության» հետևանքով։

Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը նշել է, որ տուժածներ չկան։