Սասուն Խաչատրյանն ընդունել է IDLO-ի ծրագրերի տնօրեն Ֆրանկո Սանչես-Հիդալգոյին և Երևանում IDLO գրասենյակի ղեկավար Օլենա Ռոդիոնենկոյին

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ծրագրերի տնօրեն Ֆրանկո Սանչես-Հիդալգոյին և Երևանում IDLO գրասենյակի ղեկավար Օլենա Ռոդիոնենկոյին․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են IDLO-ի հետ համագործակցության շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների և օպերատիվ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացմանն ու միջազգային փորձագետների ներգրավմամբ փորձի փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր: Կոմիտեի նախագահի խոսքով՝ վերջին շրջանում կառույցի աշխատակիցների համար IDLO-ի աջակցությամբ պարբերաբար կազմակերպվող դասընթացներն իսկապես ծառայում են իրենց նպատակին՝ տալով շոշափելի արդյունքներ և նպաստելով մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:

Աշխատանքային այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող IDLO ծրագրերի տնօրեն Ֆրանկո Սանչես-Հիդալգոն և կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Օլենա Ռոդիոնենկոն շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել իրենց պատրաստակամությունը Կոմիտեի հետ գործընկերային կապերի ընդլայնման ու վերապատրաստման տարբեր ծրագրերով աջակցելու հարցում՝ դրանք համարելով հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ: