Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ կոռուպցիայի գործով վերաքննիչ բողոքը մերժվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պարտվել է կոռուպցիայի և դատավորին կաշառելու փորձի մեղադրանքով 2021 թվականի մարտին կայացված դատավճռի դեմ բողոքարկումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա դատապարտվել էր երեք տարի ժամկետով ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական։

Փարիզի վերաքննիչ դատարանը նաև որոշում է կայացրել, որ Սարկոզին կարող է խուսափել բանտից և մեկ տարի անցկացնել տանը, ընդ որում՝ նրա տեղաշարժը վերահսկելու համար կիրառվելու է էլեկտրոնային ապարանջան։ Նրան երեք տարով արգելել են պետական պաշտոններ զբաղեցնել։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 1-ին դատարանը Սարկոզիին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, այսպես կոչված, 2014 թվականի գաղտնալսման գործով։ Այնուհետև նա և նրա փաստաբան Թիերի Էրզոգը մեղավոր էին ճանաչվել դատախազ Ժիլբեր Ազիբերից մեկ այլ գործի հետաքննության վերաբերյալ անօրինական տեղեկատվություն ստանալու փորձի մեջ՝ L’Oreal-ի հիմնադիր Լիլիան Բետանկուրի դստեր կողմից 2007 թվականի նախագահական արշավի ենթադրյալ անօրինական ֆինանսավորման մասին:

Քննիչների խոսքով՝ Սարկոզին և Էրզոգը տեղեկությունների դիմաց Ազիբերին խոստացել են պաշտոն Մոնակոյում, սակայն չեն կատարել այդ խոստումը։ Դատախազությունը, սակայն, այդ դրվագը համարել է կոռուպցիոն դրսևորում։

Սարկոզիի փաստաբանները բողոքարկել էին որոշումը, և մինչ դատարանը քննում էր բողոքը, նախկին նախագահն ազատության մեջ էր։

Տաթև Ֆռանգյան