Իտալացի պաշտոնյան Factor.am-ին մանրամասներ է պատմել 2,7 տոննա կոկաինի հայտնաբերման դեպքից

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Նախօրեին հայտնի դարձավ՝ Իտալիայում առգրավվել է 2,7 տոննա կոկաին։ Ըստ Reuters-ի՝ թմրամիջոցը պահված է եղել Էկվադորից ուղարկված բանանների արկղերում։ Առգրավված բեռի արժեքը սև շուկայում ավելի քան 800 միլիոն եվրո է։ Բեռը շարժվել է Էկվադորի Գուայաքիլ նավահանգստից, իսկ վերջնական նպատակակետը եղել է Հայաստանը՝ Վրաստանի Բաթումի նավահանգստով տարանցմամբ։

Factor.am-ը դիմել է Իտալիայի Ֆինանսական ոստիկանություն՝ պարզելու՝ ո՞ր ընկերությունն էր փորձում Հայաստան ներկրել էկզոտիկ մրգերը, որոնց արկղերի միջից հայտնաբերվել է թմրանյութը։ Իտալիայի Ֆինանսական ոստիկանության փոխգնդապետ Պերսանդո Դանիլոն մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերության անունը չի կարող հայտնել, քանի որ դա նախաքննական գաղտնիք է։

«Ես չեմ կարող ձեզ տալ ընկերության անունը, քանի որ հետաքննությունը շարունակվում է։ Մենք կապի մեջ ենք նաև ձեր ազգային իշխանությունների հետ: Կարող եմ միայն ասել, որ դա, անկասկած, Հայաստանի համար էր, քանի որ կոնտեյներներում կոկայինի տեղակայման դիրքի ուսումնասիրությունը մեզ հուշում է, որ միակ վայրը, երբ հանցագործ կազմակերպությունը կարող էր վերցնել այս բեռնարկղը, այն էր, երբ բեռնարկղը կհասնի վերջնակետին: Մենք չգիտենք՝ արդյոք հայկական ընկերությունն անմիջական ներգրավված է հանցագործության մեջ։ Փորձը ցույց է տալիս, որ երբեմն ընկերության ղեկավարները, աշխատողները, միջին օղակի աշխատողները կարող են վերցնել կոկաինը առանց սեփականատիրոջ իմացության։ Ահա թե ինչու եմ ես ասում, որ մենք պետք է ավելի շատ հետաքննություն կատարենք այս մասին»,- ասաց իտալացի պաշտոնյան:

Հարցին՝ արդյոք կա՞ն կասկածյալներ, ձերբակալվածներ, Դանիլոն պատասխանեց. «Այո, մենք, իհարկե, ունենք կասկածյալներ, բայց պետք է ավելի շատ հետաքննություն անցկացնենք՝ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Կասկածներ ունենք ինչպես է կազմակերպվել, բայց սա նախաքննական գաղտնիք է»:

Հարցին՝ արդյո՞ք հարցաքննված անձանց շարքում կան հայեր, իտալացի պաշտոնյան բացասական պատասխան տվեց։

«Առայժմ ոչ։ Առաջ շարժվելու համար մենք համագործակցում ենք Հայաստանի իրավապահների հետ»:

Նշենք, որ այսօր էլ ՀՀ ԱԱԾ-ն է հաղորդագրություն տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։

Ստացվում է՝ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությանը հաջողվել է կոկաինի շուրջ 1 տոննա խմբաքանակ Հայաստան հասցնել, իսկ 2,7 տոննան առգրավվել է իտալացի իրավապահների կողմից։

Հայաստանյան ո՞ր ընկերության մասին է խոսքը և ո՞ր տրանսպորտային ընկերությունն է իրականացրել ծովային փոխադրումը՝ դեռ պարզ չէ․ ՀՀ իրավապահ մարմիններն այս հարցերի պատասխանները դեռևս չեն բացահայտում։

Անժելա Պողոսյան