Օրենքներում փոփոխությամբ հավատարմագրման ոլորտը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին. Էկոնոմիկայի նախարար

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ)՝ եվրոպական եւ միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցությամբ եւ ԵԱՏՄ-ի միանալու պայմանագրին անդամակցելու որոշակի տարբերությունների եւ փոփոխությունների հետ, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ որոշակի կառուցվածքները Հայաստանում ամբողջովին նոր մակարդակի բարձրացնելու համար. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով նախագծերի փաթեթը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ըստ Վահան Քերոբյանի՝ ներկա պահին մեր երկրում գործում է շուրջ 70 համապատասխանության գնահատման մարմին: Օրենքներում փոփոխությամբ ոլորտը կհամապատասխանեցվի միջազգային համապատասխան ստանդարտին՝ ապահովելով հետագայում ԵՄ-ի գնահատողների կողմից օրենսդրական եզրակացություն:

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ նախաձեռնության նպատակն է ՀԳՄ-ների արդիականացումն ու լավարկումը եւ ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգին ինտեգրումը, այդ թվում՝ հավատագրման արդյունքում փոխճանաչման համաձայնագրերի կնքումը:

Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի երկու առաջարկություն, որոնք ընդունվել են:

Քննարկման արդյունքում լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: