Համաշխարհային տնտեսությանը դժվար տարի է սպասվում․ Իլոն Մասկ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Համաշխարհային տնտեսությանը դժվար տարի է սպասվում, շատ ընկերություններ կսնանկանան։ Նման կարծիք է հայտնել Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, գրում է MarketWatch-ը։

«Առջևում դժվարին 12 ամիս է, և Tesla-ն անձեռնմխելի չէ համաշխարհային տնտեսական միջավայրից»,- ասել է Մասկը ընկերության բաժնետերերի ժողովում:

Նա կանխատեսում է, որ մակրոտնտեսական իրավիճակը բարդ կլինի առնվազն 12 ամիս։ Այդ ընթացքում հետընթաց կլինի, իսկ Tesla-ի երկարաժամկետ ներդրողների համար ամեն բան «չափազանց լավ» կլինի, հավելել է նա։

Բացի այդ, ընկերությունը ծրագրում է երկու նոր արտադրանք, որոնք «մեկ գլուխ բարձր կլինեն այն ամենից, ինչ կա շուկայում», ինչպես նաև կփորձի սկսել գովազդի ավանդական մեթոդները, որոնցից մինչ օրս խուսափում էր։

Մասկը նաև հաստատել է, որ Cybertruck փիքափները վաճառքի կհանվեն այս տարի։ Միաժամանակ, նա հերքել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից իր հեռանալու մասին լուրերը։

Տաթև Ֆռանգյան