Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ առաքելության տեղակայմամբ «ՀՀ-ն ավելի կայուն իրավիճակ կունենար»

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե եթե Հայաստանում տեղակայվեր ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, ապա Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կունենար, գրում է ՏԱՍՍ-ը։

«2022 թվականի աշնանը Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի համար փաստաթուղթ է պատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։ Եթե Երևանը հաստատեր այն և պատրաստակամ լիներ ստորագրմալ, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և կստանար ավելի կայուն իրավիճակ»,- ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ փաստաթուղթն ամբողջովին համաձայնեցված է եղել ԱԳՆ մակարդակով։

«Այնուհետև, վերջին պահին՝ հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն ​​մնում է թղթային և չի կարող իրականացվել»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն այդպես էլ չի ցանկանում առնվազն քաղաքական գնահատական տալ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացված ագրեսիային, չի ճանաչում նաև ՀՀ սուվերեն տարածքները։

Էմմա Չոբանյան